Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

28.09.2020, 22:00
ՀՀ տարածքից ելքը որոշ քաղաքացիների համար սահմանափակված է
Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար սահմանափակված է։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յան էջում։

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ համաձայն 27.09.2020 թվ. կառավարության 1586֊Ն որոշման համաձայն սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար. շարքային, կրսեր և ավագ ենթասպայական կազմերի համար` մինչև 48 տարեկան, կրտսեր սպայական կազմ (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան և ավագ սպայական կազմ (մայոր, փոգնդապետ և գնդապետ)` մինչև 55 տարեկան», – նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:–0–