416.84
4.2
391.44
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը և ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն

17:42
29 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի տոնը նշում ենք հունվարի 30-ին: 

Եկեղեցին սրբացնում է Ս. Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող: Պատմությունը վկայում է, որ Սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու քրիստոնեությունը քարոզելու համար հալածանքների է ենթարկվել Հռոմեական կայսրությունում, այնուհետև Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ, նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: 

Այս տոնի իմաստը սերն է, որը սուրբ Սարգիսը տածել է Աստծո հանդեպ: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները խնդրում են Սրբի բարեխոսությունը, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքն է զոհաբերում ուրիշի համար: 

Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած աղջիկներն ու տղաները, որովհետև այդ օրը սովորություն է աղե բլիթ պատրաստել և ուտել: Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն/կնոջը, ով իրենց ջուր է բերում: Ոմանց կարծիքով աղի բլիթը պետք է պատրաստի այրի կինը, իրականում ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղի բլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին և գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել:  

Աղի բլիթը ընդամենն ավանդույթ է ու հոգևոր խորհուրդ չունի: Ընտանիք կազմելու համար կարևոր է սիրո քաղցրությունը, ոչ թե բլիթի աղի լինելը: Հայերս ավանդույթները պահում ենք, սակայն այդ ավանդույթները իմաստ ունեն, եթե լիարժեքորեն ու գիտակցումով մասնակցում ենք տոնի հոգևոր խորհրդին:    

Հ.Գ. Աղի բլիթը պետք է ուտել փետրվարի 29-ի երեկոյան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
15:18
22 Ապրիլի 2024
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
13:42
22 Ապրիլի 2024
7 անձ է ձերբակալվել Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ի 7 անդամներ ձերբակալվել են Տավուշում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
12:18
22 Ապրիլի 2024
Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը
Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։ Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը
11:15
22 Ապրիլի 2024
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Տավուշցիները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում
10:34
22 Ապրիլի 2024
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ