436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանում առգրավում են հայկական համարանիշերով մեքենաները. ԶԼՄ (ՖՈՏՈ)

22:16
11 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում սկսել են առգրավել հայկական համարանիշերով մեքենաները, գրում է «За рулем» ամսագիրը։

Նշվում է, որ Հայաստանում հաշվառման մեջ գտնվող, բայց ռուսաստանցիների սեփականությունը համարվող մեքենաների արգելքը տարածվել է 2017–2020թթ.–ին ձեռք բերված 200 հազար մեքենաների վրա։

Ըստ հրապարակման, մինչև վերջերս որևէ խնդիր չէր առաջանում` կապված ՌԴ–ում հայկական համարանիշերով մեքենաների հետ, սակայն վերջերս և′ մաքսային մարմինները, և′ ՌԴ ՃՈ–ն հանկարծ սկսել են պահանջներ ներկայացնել։

«Կարելի է ենթադրել, որ այդ ամենը կապված է ոչ միայն սահմանին չվճարված տուրքերի, այլև նման մեքենաների անպատժելիության հետ ճանապարհային տեսախցիկների կողմից խախտումներ ֆիքսելու դեպքում։ Օրինակ, 2019թ.–ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր ՌԴ ՆԳՆ–ին, Տրանսպորտի, արդարադատության նախարարություններին, Մաքսային ծառայությանն ու ԱԴԾ–ին մշակել իրավախախտների դեմ պայքարի մեթոդներ։ Սակայն, կարծես, հանձնարարությունը չէր կատարվել, և դրա փոխարեն որոշվեց ներդնել արգելք», – նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ ՌԴ օրենքներում չկան հստակ բացատրություններ, թե արդյոք օրինաչափ է օգտագործել օտարերկրյա համարանիշերով մեքենաներ։ Նման մեքենաների տերերին կարող են օրինակ տուգանել 500 ռուբլով տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթեր չունենալու համար։

ГИБДД

Սակայն դա հակասում է «ՌԴ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների և այլ տեսակի ինքնաշարժ տեխնիկայի պետական գրանցման մասին» ՌԴ կառավարության որոշմանը։

Այսինքն, ԵՏՄ երկրների մեքենաները կարող են ազատ տեղաշարժվել Ռուսաստանի տարածքում։ Իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա ԵՏՄ երկրում պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտը ԵՏՄ տարածքում օգտագործելու արգելք։

Այդուհանդերձ, ինչպես նշվում է հոդվածում, մաքսատունը մեղադրում է ՌԴ քաղաքացի հանդիսացող ավտոսեփականատերերին մաքսային օրենսդրությունը խախտելու մեջ։

«Դա տեղի է ունեցել 2020թ.–ի սկզբին «ԵՏՄ–ին Հայաստանի միանալու պայմանագրի» պատճառով, որտեղ նշված է, որ Հայաստանում գրանցված ավտոմեքենան իրավունք ունի տնօրինել միայն ՀՀ քաղաքացին կամ «Հայաստանի տաածքում մշտապես բնակվող անձը»։ Միաժամանակ Ռուսաստանի ոչ մի օրենքում չկա «մշտական բնակության» եզրույթի նշանակության մեկնաբանությունը», – գրում է ամսագիրն` ավելացնելով, որ հիմա ավտոմեքենաները սկսել են առգրավել։

Կուրգան քաղաքում արդեն առգրավվել է չորս մեքենա։ «За рулем» ամսագիրն ունի առգրավման փաստաթղթերը։ Մեքենաների առգրավման ռեյդեր են իրականացվում Ուրալի և Խանտի–Մանսիական դաշնային շրջաններում, Կուրգանում, Տյումենում, Նիժնևարտովսկում, Չելյաբինսկում։

«Պետք է լուծել օտարերկրյա համարանիշերով մեքենաների տուգանքների հարցը, սակայն ընտրված միջոցը բավականին վիճահարույց է», – կարծում է ամսագրի խմբագրությունը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցը մեկնաբանելու համար դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանությանն ու Պետական եկամուտների կոմիտեին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը