«Ռոսիա» ավիաընկերությունը մեկնարկում է Միներալնիե Վոդի – Երևան չվերթը

26.06.2023, 12:23
«Ռոսիա» ավիաընկերությունը մեկնարկում է Միներալնիե Վոդի – Երևան չվերթը
«Ռոսիա» ավիաընկերությունը մեկնարկում է Միներալնիե Վոդի – Երևան չվերթը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա» ավիաընկերությունը (ներառվում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) հուլիսի 12–ից կգործարկի Միներալնիե Վոդի–Երևան չվերթը։

Չվերթերը կիրականացվեն SSJ-100 տիպի ինքնաթիռներով շաբաթական երեք օր հաճախականությամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, նշվում է ավիաընկերության կայքում։

«Ռոսիան» նաև շարունակում է չվերթեր իրականացնել Երևանից դեպի Սամարա և Վոլգոգրադ շաբաթական երկու անգամ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգ` ամեն օր։–0–