ՌԴ ԱԴԾ–ն ՀՀ սահմանին տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանային ուղեկալ, հայտնի է տեղակայման վայրը
13.11.2020,
20:39
ՌԴ ԱԴԾ–ն ՀՀ սահմանին տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանային ուղեկալ, հայտնի է տեղակայման վայրը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հինգ լրացուցիչ սահմանային ուղեկալ է տեղակայել Հայաստանի սահմանին։
Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«ԱԴԾ–ն, ՀՀ–ում ԱԴԾ սահմանային վարչության հիման վրա, տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանային ուղեկալ` երկուսը Հայաստանի և Նախիջևանի սահմանին` Երասխում և Պարույր Սևակում, երկուսը` Հայաստանի և Իրանի հետ սահմանին` Մեղրիում և Սիգիրում և հինգերորդը` սահմանին` Տեղում», – նշել է Բորտնիկովը։
Նա ավելացրել է, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են ՀՀ սահմապահ մարմինների հետ համաձայնեցմամբ։ «Մենք կապ ենք հաստատել
ադրբեջանցի սահմանապահների հետ, փոխանակվում ենք տեղեկատվությամբ։ Սահմանապահները ծառայություն են իրականացնում պետական սահմանի պահպանության ռեժիմում», – ասել է ԱԴԾ տնօրենը։–0–
Загружается новость ... "Лево"