ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցում գործող Շիրակացու Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են հարցաքննություններ։
Դասասենյակի լուսամուտից ցած ընկած երեխայի հետ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ կատարվածի հանգամանանքերը լիարժեք բացահայտելու համար։
ՀՀ քննչական կոմիտեն էական փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, թույլատրելիության սահմաններում դեպքի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի հանրությանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում