423
4.13
402.21
+17
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նրա տեղակալը խոշտանգել են քաղաքացուն խոստովանություն ստանալու նպատակով

15:26
10 Հուլիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թիվ 15160723 քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խմբի կազմում Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ-ին խոշտանգելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարութային գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ ծառայողների ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և, արդյունքում, քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
14 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կարող է մինչև տարվա վերջ հարված հասցնել երկու ուղղությամբ. քաղաքագետը զգուշացրել է ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը պատրաստ կլինի հարված հասցնել երկու ուղղությամբ. ՎԻԴԵՈ
13:08
14 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն առաջիկա շաբաթներում կարող է ներխուժել Հայաստան. Politico
Բլինքենը նշել է, որ Պետդեպարտամենտը  հնարավորություն է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի նախատեսում երկարաձգել Բաքվին ռազմական օգնություն չցուցաբերելու ԱՄՆ-ի վաղեմի արգելքը
15:38
13 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար
Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար
15:33
13 Հոկտեմբերի 2023
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
11:26
13 Հոկտեմբերի 2023
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
11:13
13 Հոկտեմբերի 2023
Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա (ՎԻԴԵՈ)
Տիգրան Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա. ՎԻԴԵՈ
10:56
13 Հոկտեմբերի 2023
«Անտրամաբանական է, որ սիգը մեր շուկայում ամենաէժան գնային սեգմենտում է». Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ պիտի սիգը մեր շուկայում լինի ամենաէժան գնային սեգմենտի մեջ. Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին. ՎԻԴԵՈ
10:24
13 Հոկտեմբերի 2023
Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ
19:37
12 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. ՎԻԴԵՈ
18:43
12 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի. ԵԽԽՎ բանաձև
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի
16:09
12 Հոկտեմբերի 2023
Թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արտադրամասը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
11:33
12 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները