Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի

08.04.2021, 17:17
Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի
Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ 

Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։ 

Նշվում է, որ հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտությունները։ 

«Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։ Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Փաշինյանի հայտարարությունը հանրահավաքի ժամանակ  

Մարտի 1–ին հրավիրված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1–ի գործով մեղադրվող անձանց փաստաբաններն օգտագործում են բոլոր հնարավոր և անհնար միջոցները`պրոցեսը ձգձգելու համար, որն ունի միայն մեկ նպատակ` որպեսզի չքննվեն գործի հանգամանքները, որպեսզի հրապարակային չդառնան բոլոր մանրամասներն ու ճշմարտությունը։

Նրա խոսքով, այն ժամանակվա իշխանությունները փոխարինել են հանցանշաններն ու այնպես արել, որպեսզի ապացույցները ոչնչացվեն։–0–