Քննչական կոմիտեի նախագահը կամավորների հետ մեկնել է առաջնագիծ
04.11.2020,
15:40
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կամավորների հետ մեկնել է առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կամավորների հետ մեկնել է առաջնագիծ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արտուշ Մելիքյանը։
Նրա խոսքով, Քննչական կոմիտեն, մյուս պետական կառույցների նման, մասնակցում է բոլոր միջոցառումներին։
«Ավելի քան 180 քննիչ կամավորագրվել է, մասնակցել զորավարժություններին, առաջին վաշտի հետ Քննչական կոմիտեի նախագահը մեկնել է ռազմաճակատ։ Եվս մի վաշտ կմեկնի այս շաբաթ», – ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով, ռազմաճակատում քննիչների նման ակտիվությունը չի խոչընդոտի Քննչական կոմիտեի կայուն գործունեությանը։
Նա նշեց, որ ամբողջ աշխատանքը կանոնակարգվում է, և, չնայած կան քննիչներ, որոնք կամավորագրվել են, սակայն նրանց դեռ չի թույլատրվել մեկնել առաջնագիծ` ելնելով նրանց պարտականություններից, որոնք պետք է կատարեն, ինչից հետո կմիանան գործընկերներին։–0–
Загружается новость ... "Лево"