Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում տրանսպորտում․ Կոստանյան
12.02.2025,
16:01
Քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում տրանսպորտում։
«Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը», – նշել է Կոստանյանը։