«Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի թեկնածու է առաջադրել (ՖՈՏՈ)

02.08.2021, 12:11
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի թեկնածու է առաջադրել.ՖՈՏՈ
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի թեկնածու է առաջադրել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վարչապետի պաշտոնում է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ 

Загружается новость ... "Лево"

Խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Facebook–յան իր էջում հրապարակել է որոշումը` խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ստորագրությամբ, որում նշվում է. «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 149–րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8–րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետով և 140–րդ հոդվածով` ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»։ 

Ինչպես նշել է Բաղդասարյանը, հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:–0–