441.52
4.45
403.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միակ հնարավոր ճանապարհը

16:24
28 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միակ հնարավոր ճանապարհը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունների դրույթների խստիվ պահպանումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։

«Ինչպես բոլորին հայտնի է, Ռուսաստանն ավանդաբար, այսպես ասած, եթե նայենք պատմական բաղադրիչին, միշտ ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը և հնուց ի վեր աջակցել է մեր հայ ընկերներին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում», - ասել է նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր էլ ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորման հասնելու համար։

«Մենք հսկայական մեծ թվով կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելն ուղղակի անհնար է: Մենք, իհարկե, բոլորս բավականին ծանր վիճակում ենք: Բայց, իհարկե, չենք կարող հեռու մնալ խնդիրներից և հակասություններից Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը: Ընդհանուր առմամբ մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան», - ասել է նա։

Պուտինը նշել է, որ խաղաղության տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ անցած ճանապարհը։

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման ճանապարհին այս պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին Հայաստանի վարչապետի հետ, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է այս ամենի հետ: Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, հեշտ չէ, բայց դրանք կարելի է գտնել միայն այս ճանապարհով: Հետագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,- ասել է նա։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները