Պուտինը հայտարարություն է տարածել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
31.10.2022,
22:52
Պուտինը հայտարարություն է տարածել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Այսօր մենք համաձայնացրել ենք համատեղ հայտարարություն: Պետք է անկեղծ ասեմ, որ ամեն ինչ չհաջողվեց համաձայնեցնել: Որոշ բաներ ստիպված եղանք վերցնել մասնագետների մակարդակով՝ նախօրոք մշակված տեքստից: Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ հետագա քայլերի համար»,- ասել է Պուտինը։
Երկուշաբթի ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ նրանք՝ Ալիևի ու Փաշինյանի հետ, համաձայնեցրել են համատեղ հայտարարություն։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանն ու Ադրբեջանը ցույց են տվել ապագայի շուրջ պայմանավորվելու կարողություն։
«Ռուսաստանի Դաշնությունը կանի ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորման հասնելու համար»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկխոսությունը շարունակելու և այս տարածաշրջանում հակամարտությանը վերջակետ դնելու համար։-0-