Պուտինն ու Փաշինյանը երկկողմ բանակցություններ են վարում Երևանում

23.11.2022, 23:06
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ բանակցություններ են վարում Երևանում
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ բանակցություններ են վարում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի Երևանում երկկողմ բանակցություններ են վարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել են կազմակերպությունում փոխգործակցության առանցքային ոլորտները, արդիական միջազգային և տարածաշրջանային խնդիրները։

Պուտինն ու Փաշինյանը վերջին անգամ հանդիպել են Սոչիում հոկտեմբերի 31-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացել են

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններ։

Փաշինյանի հետ ներկա հանդիպման նախօրեին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։-0-