439.41
4.47
403.94
+6
Եղանակը Երևանում
Հայ

Պուտին. «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում

12:17
28 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ,28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է համարում. Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, նաև սահմանազատմանը և սահմանային խնդրի ամբողջական կարգավորմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում:
«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք: Հարցն այն է, թե որ տարբերակն ընտրել. սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է»,- ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն: Ըստ Պուտինի՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում:

«Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, ապա, խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է: Բայց, անխոս, պետք է բանակցել Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է, որ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցն է, և մենք, իհարկե, նշանակալիորեն հաշվի առնելով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանք նրա վրա, ինչ կառաջարկի Հայաստանը»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է: «Մենք ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- նշել է ՌԴ նախագահը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ