432.44
4.36
402.34
+10
Եղանակը Երևանում
Հայ

Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)

22:39
31 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացիներ Գ.Հ-ն և Ա.Հ-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ, հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ 2 անձանց նկատմամբ սահմանվել է օպերատիվ հսկողության: Այդ ընթացքում վերջիններս հատել են վրաց-հայկական սահմանը Բագրատաշենի սահմանային անցակետով, սակայն մաքսային հսկողություն անցնելու ժամանակ որևէ իր, առարկա կամ գումար չեն հայտարարագրել։
Մաքսային հսկողության գոտին լքելուց անմիջապես հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության մեջ կասկածվող անձինք և նրանց տրանսպորտային միջոցը վերադարձվել են մաքսային հսկողության գոտի։ Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68,000 ԱՄՆ դոլարին համարժեք 172,000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Կանխիկ դրամական միջոցների և թմրամիջոցի մաքսանենգության դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելիս (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մեկնելիս կամ ժամանելիս) հայտարարագրման ենթակա են նաև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող դրամական միջոցներն ու վճարային գործիքները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ
12:44
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն
11:27
06 Նոյեմբերի 2023
Շաբաթ–կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը պետք է արգելել․ Ավինյան (ՎիԴԵՈ)
Ավինյանն առաջարկել է շլագբաումներ դնել և հանգստյան օրերին արգելել երթևեկությունը Հրազդանի կիրճում․ ՎԻԴԵՈ
20:29
03 Նոյեմբերի 2023
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
16:07
03 Նոյեմբերի 2023
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

15:41
03 Նոյեմբերի 2023
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ