Փորձագետը նշել է այն նախապայմանները, որոնց դեպքում կորոնավիրուսով հիվանդ մարդը պետք է տնային պայմաններից տեղափոխվի հիվանդանոց (ՎԻԴԵՈ)

16.11.2021, 15:25
Փորձագետը նշել է այն նախապայմանները, որոնց դեպքում կորոնավիրուսով հիվանդ մարդը պետք է տնային պայմաններից տեղափոխվի հիվանդանոց.ՎԻԴԵՈ
Փորձագետը նշել է այն նախապայմանները, որոնց դեպքում կորոնավիրուսով հիվանդ մարդը պետք է տնային պայմաններից տեղափոխվի հիվանդանոց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵՊԲՀ ավագ դասախոս, Հանրային առողջության մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում պարզաբանեց այն նախապայմաններ, որոնց դեպքում կորոնավիրուսով հիվանդ մարդը պետք է տնային պայմաններից տեղափոխվի հիվանդանոց։

Загружается новость ... "Лево"

«Դրանք են՝ տարիքը, ուղեկցող խրոնիկ հիվանդությունների առկայությունը, թոքերում թթվածնի հագեցվածության աստիճանը, ջերմությունը և այլ հարակից ախտանիշեր», – նշեց փորձագետը։

«Բայց էստեղ մի նրբություն կա: Քանի որ իրավիճակը շատ լարված է, բացառված չէ, որ որոշակի զիջումների են գնում հոսպիտալացնելու համար: Շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ տանը զբաղվում էին ինքնաբուժությամբ և ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվում էին հիվանդանոց: Անկախ այն ասեկոսեներից, որոնք տարածված են, ցանկացած ախտանիշերի առկայության դեպքում պետք է դիմել սպասարկող բուժհաստատություն»,-ասաց փորձագետը:

Հանրային առողջության մասնագետը նշեց նաև, որ այս պահին մոտ 29 500 մարդ վարակված է Covid-19-ով և հիվանդության ակտիվ փուլում է: Եվ այդ մարդկանց զգալի մասը հոսպիտալացված է:

«Բայց մի փուլ է գալու, որ մենք հնարավորություն չենք ունենալու մահճակալ ավելացնելու, որովհետև մենք բավարար ֆոնդ չունենք: Եվ այս լարված իրավիճակը մեզնից յուրաքանչյուրը կարող է իրենից ջանք չպահանջող քայլերով բեկել»,-ընդգծեց մասնագետը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում Covid-19-ի բռնկման չորրորդ ալիքն է, և ներկայումս թե´ հիվանդանոցներում, թե´ ամբուլատորիաներում իրավիճակը շատ լարված է:

Նոյեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ:-0-