412.75
5.12
388.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագետները պարզաբանել են, թե որ պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար

15:26
19 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վերարտադրողական առողջության հայաստանյան ոլորտի փորձագետները փորձել են պարզաբանել, թե կորոնավիրուսի դեմ որ պատվաստանյութն է նախընտրելի հղիների համար և ինչ ժամկետներում կարելի է պատվաստվել։

Загружается новость ... "Лево"

 «Երբ հարցնում են, որը ընտրենք, ես պատասխանում եմ, որը կառաջարկեն, դա էլ ընտրեք», – ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում:

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի խոսքով, նա խոսել է իր գործընկերների՝ իմունաբանների և ալերգոլոգների, վիրուսոլոգների հետ, որ հասկանա, թե ինչու են հղիները հիմնականում նախընտրում չինական պատվաստանյութերը:

«Բանն այն է, որ վերջիններս ստեղծված են ոչ թե mRNA-ի հիմքով, այլ պարունակում են ինակտիվացված վիրուս, և դրանք նույն կերպ են իմունիտետ ձևավորում, ինչպես բոլորիս հայտնի այլ ինակտիվացված վիրուսի հիմքով պատվաստանյութերը, որոնք կիրառվել են նաև մինչև այս պանդեմիան», – ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանի խոսքով էլ, Հայաստանում դեռ չկան հստակ ուղեցույցներ հղիների պատվաստման համար:

«Դրանք մշակելիս մասնագետները հիմնվելու են զարգացած երկրների ուղեցույցերի վրա, ըստ որոնց, հղիների համար այնուամենայնիվ նախընտրելի են mRNA-ի հիմքի վրա պատվաստանյութերը, դրանք Pfizer-ն ու Moderna-ն է», – ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերվում է AstraZeneca-ին, Մեծ Բրիտանիայի ուղեցույցերում նախկինում նշված էր, որ եթե կինը չի իմացել, որ հղի է, և պատվաստվել է AstraZeneca-ով, խորհուրդ էր տրվում երկրորդ դեղաչափը ստանալ այլ պատվաստանյութ՝ mRNA հիմքով:

«Սակայն թարմացված ուղեցույցերի համաձայն՝ եթե հղին ստացել է մեկ դեղաչափ AstraZeneca, երկրորդը 8 շաբաթ անց ևս կարելի է այդ պրեպարատից ստանալ», – ընդգծեց մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատուն:

Մասնագետը հավելեց նաև, որ կորոնավիրուսի դեմ ցանկալի է պատվաստվել մինչև հղիության 3-րդ եռամսյակը,  քանի որ ավելի բարձր ժամկետներում կորոնավիրուսային վարակի հետ կապված բարդությունները ավելի վտանգավոր են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է