422.28
5.02
388.48
-1
Եղանակը Երևանում
Հայ

Պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց. պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)

10:14
25 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր առջև ծառացած երեք հիմնական խնդիր է տեսնում նոր, արդիականացված բանակ ունենալու և երկրի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին, որոնցից առաջինը նոր և որակով սպառազինություն, երկրորդը՝ զենքի սեփական արտադրություն ունենալն է և երրորդը՝ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև միջնորդներ թույլ չտալը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին պաշտպանության նախարարն ասել է Մոսկվայում՝ «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում:

Ընդ որում, նախարարը շեշտել է, որ բոլոր երեք խնդիրների կատարման մեջ կարևոր դեր է խաղալու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, որը լիովին աջակցում է Հայաստանին:

«Կարող եմ ասել, որ «չէ» բառ չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց: Դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», - ասել է Արշակ Կարապետյանը:

Երկրորդ խնդիրը, որն իր առջև դրել է պաշտպանության նախարարը, Հայաստանում զենքի սեփական արտադրություն ունենալն է: Արշակ Կարապետյանի խոսքով՝ այս հարցում ևս Հայաստանը աջակցություն է ստանում Ռուսաստանից համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով:

«Նորից եմ կրկնում՝ մենք, որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենքը», - ընդգծեց պաշտպանության նախարարը:

Երրորդ խնդիրը, որն իր առջև տեսնում է ՊՆ ղեկավարը, հետևյալն է՝ «թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով»:

«Կարծում եմ՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում անպայման ստանալու ենք նոր, արդիականացված և 21-րդ դարին համահունչ բանակ և կարողանալու ենք դիմակայել հանդեպ առկա վտանգներին», - եզրափակել է Արշակ Կարապետյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:03
01 Ապրիլի 2023
Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները. ԱԱԾ
Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները
11:37
01 Ապրիլի 2023
Զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. զոհվել է ժամկետային զինծառայող
Զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից. զոհվել է ժամկետային զինծառայող
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է