417.4
4.02
393.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

Պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը.պաշտպանության նախարարը այցելել է Արցախ և Սյունիք (ՎԻԴԵՈ)

20:20
08 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ամենակարևոր գրավականն ամուր և առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակ բանակն է:

Բարձր գնահատելով  44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

Նույն օրը, Ստեփանակերտում, Արշակ Կարապետյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում, մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։ 

Նոյեմբերի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք: Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին,  շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։

Այցի ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ