Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը

30.04.2021, 15:25
Այսօր Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը
Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 30-ին՝ Իմունականխարգելման համաշխարհային շաբաթվա վերջին օրը, Չինաստանի կառավարության աջակցությամբ Պեկինից Հայաստան ուղարկվեց կորոնավիրուսի նոր պատվաստանյութը, որը, նախատեսվածի համաձայն, Երևանում կլինի: Այս մասին հայտնում է ՀՀ–ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Facebook–յան իր էջում։

Загружается новость ... "Лево"

«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն` առողջացած, 4108-ը` մահվան ելքով։

Ինչպես հայտնել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, հաջորդ շաբաթվանից Երևանի բանուկ մասերում կգործեն Covid-19–ի դեմ պատվաստման շարժական թիմեր։–0–