Պայթուցիկներ չեն հայտնաբերվել. մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է
20.07.2022,
21:07
Պայթուցիկներ չեն հայտնաբերվել. մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել:
Ինչպես հայտնում է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր:-0-