Պատերազմի հետևանքով, վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է.Փաշինյան

15.09.2021, 23:42
Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով, վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է
Պատերազմի հետևանքով, վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է.Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմի հետևանքով,վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է:

Загружается новость ... "Лево"

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ ունենք, որոնց գտնվելու վայրը, մինչև այսօր, չի պարզվել, նրանք շարունակում եմ համարվել անհետ կորած։

«Գործնականում Հայաստանի որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում տեղի չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման: Այն, ինչ հնարավոր է անել, արվում է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ քանի դեռ բոլոր գերիները վերադարձած չեն, կատարված աշխատանքները գոհացուցիչ չեն լինելու:-0-