Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի (ՎԻԴԵՈ)
10:58
17 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական միջոցներով հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Սուրեն Պապիկյանին ներկայացվել են մարտական դիրքերի կահավորման, ինժեներական և տեխնիկական նոր լուծումները, որոնք կոչված են առավել անվտանգ դարձնել մարտական հերթապահությունը, ինչպես նաև բարձրացնել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը։–0–
Կառավարությունը 2 մլրդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան - Յաղդան, Սիսիան - Դաստակերտ և Տաթև - Աղվանի հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար