Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավոն») ազատ կարձակվի

17.05.2021, 15:54
«Պատրոն Դավոն» ազատ կարձակվի
Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավոն») ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել է զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է «Պատրոն Դավո» մականունով) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝   Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր`պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, և դրանց կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Գալստյանն անազատության մեջ է գտնվում 2021թ» փետրվարից։

Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։–0–