Փաշինյանը սահմանամերձ Մեղրիում է, իրավիճակը շատ լարված է. ՈւՂԻՂ
21.04.2021,
10:58
Փաշինյանը սահմանամերձ Մեղրիում է, իրավիճակը շատ լարված է. ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում գտնվում է Մեղրիում։
Չնայած վարչապետի թիկնապահներն ամուր օղակ են կազմել նրա շուրջ, քաղաքի կենտրոնում հավաքված բնակիչները փորձեցին մոտենալ վարչապետին։ Ոստիկաններն ու թիկնապահները հետ են քշում հավաքվածներին։
Վարչապետի հասցեին հնչում են վիրավորական խոսքեր. «Նիկոլ դավաճան», «Թուրք Նիկոլ», «Կապիտուլյանտ» և այլն։–0–