Փաշինյանը նշել է, թե քանի ռազմագերի է վերադարձվել

15.07.2021, 12:55
Փաշինյանը հայտնել է, թե քանի ռազմագերի է վերադարձվել
Փաշինյանը նշել է, թե քանի ռազմագերի է վերադարձվել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: 

Загружается новость ... "Лево"

«Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին Հավաքական անվտանգության պայմանագրի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա», – ասել է Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ: 

Նրա խոսքով, տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր բոլոր ռազմագերիներին: 

Загружается новость ... "Право"

«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում», – նշել է նա: 

Նա ավելացրել է, որ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունթյունն ընդհանրապես։ 

«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ: Եվ ընդգծում եմ մեր առանցքային նպատակը՝ իրականացնել և իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը. այն է՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Եվ մենք հետևողականորեն շարժվելու ենք հենց այս ուղղությամբ՝ այս մանդատն իրացնելու նպատակով», – նշել է Փաշինյանը:–0–