Փաշինյանը մետրոյում բուկլետ է տալիս մի աղջկա, իսկ նա պատռում է այն. վարչապետը մեկնաբանել է միջադեպը (ՎԻԴԵՈ)

06.03.2020, 23:09
Փաշինյանը մետրոյում բուկլետ է տալիս մի աղջկա, իսկ նա պատռում է այն. վարչապետը մեկնաբանել է միջադեպը. ՎԻԴԵՈ
Փաշինյանը մետրոյում բուկլետ է տալիս մի աղջկա, իսկ նա պատռում է այն. վարչապետը մեկնաբանել է միջադեպը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Տհաճ միջադեպ է տեղի ունեցել այսօր մետրոյում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում էր մետրոյում և «Այո»–ի բուկլետներ բաժանում քաղաքացիներին։

Գնացքում մի աղջիկ պատռում է վարչապետի տված բուկլետն ու շպրտում նրա վրա։

Վարչապետ Փաշինյանը Facebook–յան իր էջում անդրադարձել է այս միջադեպին` հրապարակելով տեսանյութը։

«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետև ապրում է ևապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով», – նշել է վարչապետ Փաշինյանը։–0–