Փաշինյանը մեկնաբանել է հայ զինծառայողների մասնակցությամբ սկանդալային տեսանյութը
20.05.2021,
14:46
Փաշինյանը մեկնաբանել է հայ զինծառայողների մասնակցությամբ սկանդալային տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Գեղարքունիքի մարզում նկարահանված սկանդալային տեսանյութը, որում ադրբեջանցիները ծաղրում են հայ զինծառայողներին։
Նշենք, որ նախօրեին սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ ծաղրում և նվաստացնում են հայ զինծառայողի։ Ավելի ուշ ՊՆ–ն հայտարարեց, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17–ին, նշանակվել է ծառայողական քննությունը։
«Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է երկու ժամ տևած տեսանյութից 3-5 րոպեն, և մարդիկ վերցնում և հրապարակում են իրենց էջերում, ընդ որում, թաքցնելով, որ սկզբնաղբյուրը ադրբեջանական աղբյուրներն են: Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն ես չեմ կարող որակել», – ասաց Փաշինյանը։
«Եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը պետք է արձագանքի, քանի որ անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ: Եթե ոմանք պատկերացնում են հակամարտությունները որպես կռիվ՝ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես երբեք չի լինում», – նշեց նա։–0–