Փաշինյանը մեկնաբանել է Գարեգին Նժդեհի կերպարն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին ռուս լրագրողի առաջարկը (ՎԻԴԵՈ)

19.11.2019, 22:06
Փաշինյանը մեկնաբանել է Գարեգին Նժդեհի կերպարն  ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին ռուս լրագրողի առաջարկը:
Փաշինյանը մեկնաբանել է Գարեգին Նժդեհի կերպարն  ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին ռուս լրագրողի առաջարկը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների: 

Լրագրողներից մեկն անդրադարձել է վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվող հարցին՝ հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի շուրջ տեղի ունեցող քննարկումներին: 

Լրագրողը, մասնավորապես, առաջարկել է ստեղծել պատմաբաններից, հասարակական գործիչներից, քաղաքագետներից բաղկացած համատեղ հանձնաժողով` Գարեգին Նժդեհի կերպարն ուսումնասիրելու համար։ 

«Ինձ համար, անկեծ ասած, անակնկալ էր, որ Նժդեհի հարցը կա նաև հայ-ռուսական հարաբերություններում: Ոչ ոք երբեք մեր ռուս գործընկերների հետ հարաբերություններում Նժդեհի անունը երբեք չի շոշափել: Գիտեք, տարօրինակ կլիներ, եթե մենք Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք՝ ուսումնասիրելու համար մեր սեփական պատմությունը», – պատասխանել է ՀՀ վարչապետն` ընդգծելով, որ հիմա շատ է խոսվում այն մասին, որ Նժդեհը ինչ-որ հարաբերություններ է ունեցել 3-րդ ռեյխի հետ: 

«Հետո ի՞նչ, Մոլոտովը նույնպես հարաբերություններ է ունեցել 3-րդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք՝ ուսումնասիրելու, թե ինչ է այնտեղ կատարվել: Ինչ-որ մեկը Ռուսաստանում քննադատե՞լ է Մոլոտովի գործողությունները: Եթե պետք է սկսենք, ուրեմն եկեք Մոլոտովից սկսենք: Մեզ համար չկան հարցեր, թե ով է Գարեգին Նժդեհը: Նժդեհն այն մարդն է, ով Հովհաննես Բաղրամյանի հետ մարտնչել է իր հայրենիքի համար: Խոսե՞լ է նա նացիստների հետ, միգուցե: Մոտոլտովն էլ է խոսել, Ստալինն էլ և շատերը»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Մանրամասները՝ տեսանյութում:–0–