Փաշինյանը հանդիպում է բանակում մահացած զինծառայողի հարազատներին. LIVE
26.12.2019,
14:33
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատների հետ.ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս րոպեներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատների հետ։
Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ ՔԿ–ն, 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։–0–