Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ (ՎԻԴԵՈ)

19.07.2019, 16:19
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ:
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի զորամասերից մեկը` մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդին ծանոթանալու համար։ 

«Հիմա զորամասում սկսվել է նախնական աշխատանքը, և մենք տեղում կծանոթանանք պրոցեսին և կներկայացնենք այն ձեզ», – ասել է Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում զորամասերի ճաշարաններն ամբողջությամբ կվերանորոգվեն։ 

Վարչապետին ուղեկցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հայտարարել է, որ արդեն կա սննդի որակի և կազմակերպման փոփոխություն։

Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ և նշել, որ սնունդը բարձրորակ է։ Նա հետաքրքրվել է` արդյո՞ք չի տարբերվում սնունդն իր այցի պատճառով, ինչին ստացել է բացասական պատասխան։ 

Ինչպես նշված է Փաշինյանի Facebook–յան էջում, ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:–0–