437.27
4.41
404.32
+4
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը ելույթ է ունեցել իր համակիրների առաջ և հայտարարել ընտրություններում հաղթելու մասին (ՎԻԴԵՈ)

02:55
21 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբում արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների կապակցությամբ։

«Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց և կայացրեց իր որոշումը: Այդ որոշման բովանդակությունը պարզ է, այն ձևավորվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր: Իսկ կանխատեսվում էր, որ այս ընտրություններում ՀՀ քաղաքացին հաղթելու է։ Մենք, անցնելով դաժան փորձությունների միջով, կրկին վերգտանք իրար։ Հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է», – ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները երկրորդ հեղափոխությունն արեցին, առաջինը թավշյա հեղափոխությունն էր, այս անգամ՝ պողպատյա։

«Ինչպես և ինչ պայմանավորվել ենք, բոլոր պայմանավորվածություններն ի կատար կածվեն անխուսափելիորեն, որովհետև բոլոր խոստումներն այլևս ժողովրդի կամքն են, իսկ ժողովրդի կամքը պետք է կատարվի անխուսափելիորեն», – ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ՝ իշխանության շուրջ համախմբելու և մեր երկրին ծառացած խնդիրների լուծմանը ներգրավվելու համար:

Նա հայտնեց, որ քվեարկության ընդհանուր քարտեզը իրենց արդեն պարզ է:

«Մենք համոզիչ մեծամասնություն կունենանք, որովհետև մեզ տրված մանդատը համոզիչ է: Ես մեր բոլոր ընտրողներին վաղը, ժամը 20:00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա պողպատե մանդատի խորհրդանշական հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին», – ասաց Փաշինյանը։

Ընտրությունների մասին

Հայաստանում հունիսի 20–ին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 38 ընտրական տեղամասերում գործում էին 2008 ընտրատարածքներ, քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել է 20։00–ին։

ԿԸՀ–ի տվյալներով, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2մլն 593 հազար 572 ընտրող։

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին