Փաշինյանը ցանկություն է պահել, որ Հայաստանը 2024 թ․ին դառնա ԵՄ անդամ (ՎԻԴԵՈ)

14.05.2024, 15:34
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե երբ կցանկանար Հայաստանը տեսնել ԵՄ անդամ, եթե կարողանար ցանկություն պահել․ ՎԻԴԵՈ
Փաշինյանը ցանկություն է պահել, որ Հայաստանը 2024 թ․ին դառնա ԵՄ անդամ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե որ տարում կցանկանար Հայաստանը տեսնել ԵՄ անդամ, եթե կարողանար ցանկություն պահել։

«Ո՞ր թվականին, այս թվականին», – ասել է Փաշինյանը։

Նշենք, որ վարչապետը մասնակցում է Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովին.

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի համար «ամենաճիշտ և ցանկալի տարբերակ» էր անվանել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին այնքան մոտ լինել, որքան թույլ կտա Միությունը։