Փաշինյանն ազատել է Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին կառավարությունում զբաղեցրած պաշտոններից

01.07.2021, 13:55

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հրամանագրեր Արսեն Թորոսյանին կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու, իսկ Արայիկ Հարությունյանին` վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

Ինչպես նշվում է կառավարության կայքում, Փաշինյանը մեկ այլ հրամանագրով Արայիկ Հարությունյանին նշանակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունների համաձայն, Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ։–0–