Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն անհնազանդության ակցիա են կազմակերպել ԵՊՀ–ում
24.02.2021,
12:59
Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն անհնազանդության ակցիա են կազմակերպել ԵՊՀ–ում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում անցկացվում է «Հայրենիքի փրկության շարժման» կողմից կազմակերպված անհնազանդության հերթական ակցիան։
Քաղաքացիները հավաքվեցին ԵՊՀ–ի մոտակայքում գտնվող այգում, այնուհետև մտան համալսարանի շենք` վանկարկելով «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ցուցարարները կոչ են անում ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց։
ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր նման գործողություն հունից հանում է Նիկոլ Փաշինյանին, «որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ կա իր հեռանալու հասարակական պահանջ»։
«Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր երիտասարդ իր չափով, իր ձևով մասնակցի հայրենիքի փրկությանը: Վստահ եմ, որ երիտասարդներից ամեն մեկը գտնի մի միջոց, մի փայտ, ավելացնելու հայրենիքի փրկության շարժման գործին», – նշեց Մամիջանյանը։–0–