Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, մասնակցել է նաև Արցախի նախագահը
04.01.2021,
00:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, մասնակցել է նաև Արցախի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են նաև գերիների և զոհերի մարմինների փոխանակման, ինչպես նաև տեղահանված անձանց խնդիրների հետ կապված հարցեր։–0–