Փաշինյան. կա մտավախություն, որ Ուկրաինայի իրավիճակը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացման

07.09.2022, 12:20
Փաշինյանը հայտարարել է, որ կան մտավախություններ, որ Ուկրաինայի իրավիճակը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացման
Փաշինյան. կա մտավախություն, որ Ուկրաինայի իրավիճակը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացման
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կան մտավախություններ, որ Ուկրաինայի իրավիճակը կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացման, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումարի նիստի ժամանակ։

«Երբ ամբողջ համաշխարհային հանրության և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի վրա, կան կոնկրետ մտավախություններ, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը մեր տարածաշրջանում», – ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ իրավիճակն այդքան էլ կայուն չէ։

«2020թ.–ին մենք վերապրեցինք պատերազմ, և իրավիճակը նման է նրանով, որ երբ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում` Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր COVID-19 համավարակի հետ կապված խնդիրների վրա։ Մենք հուսով ենք, որ ՌԴ–ի և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք կկարողանանք կառավարել այս իրավիճակը և վերահսկողության տակ կպահենք տարածաշրջանային իրավիճակը», – ասաց նա` նշելով, որ դա կարևոր է, այդ թվում` գլոբալ անվտանգության համար։–0–