Փաշինյան. 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո

18.06.2021, 00:30
Փաշինյանը, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո
Փաշինյան. 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։

«44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես, այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված «ավարի» խայտառակ պուրակն է», – հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն սևեռի այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում՝ հանուն փրկության»-ը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է։

2019թ.–ի օգոստոսին Փաշինյանը, ելույթ ունենալով Ստեփանակերտում, հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։–0–