Փակ է Սևան-Դիլիջան ավտոճանապարհը

04.02.2020, 17:57
Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Սևան-Դիլիջան ավտոճանապարհը
Փակ է Սևան-Դիլիջան ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Սևան-Դիլիջան ավտոճանապարհը, այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության Facebook-յան էջում գրառում է կատարվել, ըստ որի, առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:

«Ելնելով վերը նշվածից` առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով»,- ասվում է գրառման մեջ:-0-