571.39
6.68
484.93
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ-ն ներկայացրել է նորակոչիկների զինվորական երդման արարողությանը մասնակցելու և զինծառայողներին զորամասերում տեսակցելու կարգը

19:12
21 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է», - նշում են ՊՆ-ից։

Կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով ԶՈւ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետևյալ կարգը․

1․ Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):

2․ Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես՝ պետք է պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։

Նույն կարգը գործում է նաև դեպքում։

«Հորդորում ենք զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առաջնայինը զինծառայողների առողջությունն է և բանակի մարտունակության պահպանումը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
19:37
17 Սեպտեմբերի 2021
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:10
17 Սեպտեմբերի 2021
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի և իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
13:11
17 Սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները (ԳՐԱՖԻԿ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ.սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները.ԳՐԱՖԻԿ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
12:09
17 Սեպտեմբերի 2021
Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.Հայկ Մամիջանյան (ՎԻԴԵՈ)
«Պատիվ ունեմի» պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ունեն հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.ՎԻԴԵՈ
12:02
17 Սեպտեմբերի 2021
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ, ավարտվել է արդիականացման երկրորդ փուլը


11:18
17 Սեպտեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում.ՍԽԵՄԱ
11:06
17 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է
10:15
17 Սեպտեմբերի 2021
Աշխատանք կամ պատվաստում. փորձագետները տարակարծիք են հոկտեմբերի 1-ից ներդրվող պահանջի հարցում
Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները, մեկնաբանում են փորձագետները
22:31
16 Սեպտեմբերի 2021
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով (ՖՈՏՈ)
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով․ՖՈՏՈ