ՊՆ–ն ներկայացրել է իրավիճակը հայ–ադրբեջանական շփման գծում

04.03.2021, 22:41
ՊՆ–ն ներկայացրել է իրավիճակը հայ–ադրբեջանական շփման գծում
ՊՆ–ն ներկայացրել է իրավիճակը հայ–ադրբեջանական շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:–0–