ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

23.02.2021, 18:28
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–