415.48
5.04
388.48
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

13:30
28 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա¬ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո¬րա¬յին¬ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց¬ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմիններից տրանսպոր¬տային միջոցների ներգրավվումը: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատա¬րե¬լա¬գործման, վերապատրաստման և պատ¬րաստ¬ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու¬թյուն ունեցող պահեստա¬զորա¬յիններով»,- նշված է նախագծում:

Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու