ՊՆ–ն հերքում է Բաքվի հայտարարություններն իբր «տանջամահ արված ադրբեջանցի զինծառայողների» մարմինների փոխանցման մասին
06.10.2022,
16:11
ՊՆ–ն հերքում է Բաքվի հայտարարություններն իբր «տանջամահ արված ադրբեջանցի զինծառայողների» մարմինների փոխանցման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում», հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–