629.98
7.05
518.89
-5
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ–ն հերքել է մի շարք վարկաբեկող լուրերը, որոնք վերաբերում են Արցախում պատերազմի ժամանակ նախարարության գործողություններին

18:01
15 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված լուրերը, որոնք վերաբերում են Արցախում պատերազմի ժամանակ նախարարության գործողություններին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։

Առանձնապես չխորանալով մեկնարկած կեղտոտ տեղեկատվական արշավի նպատակների ու կիրառվող գործիքակազմի ընտրության մեջ և դա թողնելով իրավապահ մարմինների գործառույթներից բխող գործողություններին, ՊՆ–ն հարկ է համարում պատասխանել այդ հրապարակումներում ներկայացվող մի շարք դրույթների.

Загружается новость ... "Лево"

1. Ներկայացվում է, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։

«Բացահայտ և լկտի սուտ է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է շրջանառվող ապատեղեկատվությունը», – հայտարարել են ՊՆ–ից։

2. Ներկայացվում է, թե իբր անհայտ պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարն ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
«Բացահայտ և լկտի սուտ է. պաշտպանության նախարարությունն այդ փոխառությունը տվալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ընդ որում, փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիկ ավելին էր, քան նշված փոխառության չափը», – պարզաբանել են Պաշտպանության նախարարությունից։

Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել պետական այլ կառույցի կողմից։

3. Նշվում է, թե իբր պատերազմի մեկնարկին, մասնավոր ինչ-որ անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկություն են արել 300 դոլար արժեքով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո, մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով։

«Բացահայտ և լկտի սուտ է. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության համար սահմանված արտոնյալ գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակը, երբ որևէ անձ, կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, քան պետականորեն առաջարկվողը», – նշվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Կոնկրետ այս դեպքում նշված զրահաբաճկոնները, ինչպես նաև համապատասխան զրահասաղավարտները, խիստ սահմանափակ քանակությամբ, նույն՝ ՌԴ պետական կառույցների միջոցով, ձեռք են բերվել բացառապես հատուկ ստորաբաժանումների համար՝ մարտական բարդ խնդիրներ կատարելու նպատակով։ Դրանք, թե՛ իրենց որակական և թե՛ գնային առումներով էապես տարբերվում են համազորային զրահաբաճկոններից ու զրահասաղավարտներից։Ավելին. դրանց որակական հատկանիշները, մինչև ձեռքբերումը, ստուգվել են ՀՀ ՊՆ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը, մանրակրկիտ փորձաքննությունների արդյունքում տվել է դրական գնահատական (հանձնաժողովի արձանագրությունն առկա է), ինչից հետո միայն իրականացվել է գործարքը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ակնհայտ ուղղորդում ունեցող այս և նմանատիպ այլ կեղծիքների ու տեղեկատվական մանիպուլյացիաների տարածումը, դա գնահատում որպես երկրի անվտանգության հիմքերը խաթարելուն միտված հանցավոր գործունեություն և դրանք տարածող լրատվամիջոցներից պահանջում իրենց ԶԼՄ-ներում տեղադրել հերքումներ, իսկ համախատասխան իրավապահ մարմիններից ակնկալում օպերատիվ արձագանք՝ փաստաթղթերի արտահոսքի հեղինակներին, տեղեկատվական արշավի կազմակերպիչներին ու տարածողներին բացահայտելու, նրանց նպատակները պարզելու և համարժեք իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում», – նշել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:31
22 Հունվարի 2021
ԱԺ–ի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է, ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել (ՎԻԴԵՈ)
ԱԺ–ի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է, ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել. ՎԻԴԵՈ
13:15
22 Հունվարի 2021
Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ
Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ–ի գործող նախագահին և այլ կառույցներին
11:55
22 Հունվարի 2021
Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն անցկացրել են ԱԽ–ի ընդլայնված խորհրդակցություն
Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն անցկացրել են ԱԽ–ի ընդլայնված խորհրդակցություն
11:11
22 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2042 թեստ, ,հաստատվել է 183 նոր դեպք, առողջացել է 213 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2042 թեստ, ,հաստատվել է 183 նոր դեպք, առողջացել է 213 մարդ
21:30
21 Հունվարի 2021
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Ղարաբաղում օպերատիվ իրավիճակն ու համագործակցության ընթացիկ հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ
21:23
21 Հունվարի 2021
Վերջ ամանորյա երկար արձակուրդներին. ՀՀ–ում ուզում են ոչ աշխատանքային համարել միայն հունվարի 1–ը, 2–ն ու 6–ը
Վերջ ամանորյա երկար արձակուրդներին. ՀՀ–ում ուզում են ոչ աշխատանքային համարել միայն հունվարի 1–ը, 2–ն ու 6–ը
17:31
21 Հունվարի 2021
Որտե՞ղ են պահում հայ գերիներին, Սուքիասյանի թալանված բանկը, ՌԴ-ի առաջարկը և Օհանյանի կոշտ պատասխանը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Որտե՞ղ են պահում հայ գերիներին, Սուքիասյանի թալանված բանկը, ՌԴ-ի առաջարկը և Օհանյանի կոշտ պատասխանը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:55
21 Հունվարի 2021
«Իմ քայլ»-ի պատգամավորները հեռացան` լսելով «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցը (ՎԻԴԵՈ)
«Իմ քայլ»-ի պատգամավորները հեռացան` լսելով «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցը. ՎԻԴԵՈ
14:31
21 Հունվարի 2021
Առողջապահության նորանշանակ նախարար. ««Արմֆարմացիա» ընկերությունում ես և ամուսինս փայաբաժին չունենք, մայրս փոքր փայաբաժին ունի» (ՎԻԴԵՈ)
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ
14:04
21 Հունվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
13:00
21 Հունվարի 2021
Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր
Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր
12:44
21 Հունվարի 2021
Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմագերիների և պատանդների հայրենադարձման հրատապության վրա
Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմագերիների և պատանդների հայրենադարձման հրատապության վրա