ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստսորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում