ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
25.01.2021,
20:41
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ¬մա¬նային իրավիճակը սահ¬մա¬նա¬գո¬տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:–0–