ՊՆ. բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է (ՎԻԴԵՈ)

14.09.2022, 12:48
Ժամը 12:00–ի դրութամ բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է. ՎԻԴԵՈ
ՊՆ. բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել` պնդելով, թե իբր սեպտեմբերի 13–ի լույս 14–ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արման Թորոսյանը։

«Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար», – նշվել է Թորոսյանը։

Ինչպես նշվել է, այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ, կիրառել է հարվածային ԱԹՍ–ներ, իսկ առավոտից սկսել է նաև ինտենսիվ հրետակոծություն` մասնավորապես թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։

Հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ ՀՀ ԶՈւ–ն ամբողջ ծավալով կատարաում է իր առջև դրված մարտական խնդիրները։

Ժամը 12։00–ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։

Մանրամասները` տեսանյութում։–0–