579.16
6.72
490.19
+31
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են

17:01
16 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, միմյանց միջև կատարելով դերաբաշխում և միավորելով իրենց ջանքերը, 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և մեղավոր անձանց վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգման ընթացքում ի հայտ եկած խախտումները չարձանագրելու համար, Լոռու մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտից պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք, որը բաժանել են միմյանց միջև, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ հարկային ծառայողները, ինչպես նաև նրանց կաշառք տված տնտեսվարողները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են: 

«Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1.000.000 ՀՀ դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս անձանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից ու զգուշացնում, որ շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն իսպառ արմատախիլ անելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
14 Սեպտեմբերի 2021
Գիշերը մարտական հենակետում գրանցված միջադեպի հետքերով. բացի զոհից, կա նաև վիրավոր
Գիշերը մարտական հենակետում գրանցված միջադեպի հետքերով. բացի զոհից, կա նաև վիրավոր
15:32
14 Սեպտեմբերի 2021
Մինչև տարեվերջ Հայաստանում կլինի 78 համայնք.ՏԿԵՆ
Մինչև տարեվերջ Հայաստանում կլինի 78 համայնք.ՏԿԵՆ–ն ներկայացրելէ մանրամասներ, թե ինչու պետք է համայնքները խոշորացվեն
14:11
14 Սեպտեմբերի 2021
Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10–ին արդեն կլինեն Փոթիի նավահանգստում, ներդրվելու է էլեկտրոնային վճարման համակարգ.Մարության
Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10–ին արդեն կլինեն Փոթիի նավահանգստում, ներդրվելու է էլեկտրոնային վճարման համակարգ. Մարությանը մանրամասնել է
13:45
14 Սեպտեմբերի 2021
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի
12:43
14 Սեպտեմբերի 2021
Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca–ի 25000 դեղաչափի առաջին խմբաքանակը
Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca–ի 25000 դեղաչափի առաջին խմբաքանակը
11:55
14 Սեպտեմբերի 2021
Երևանում, հնարավոր է, սահմանվի 61–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Շոգ է լինելու. Երևանում, հնարավոր է, սահմանվի 61–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
11:28
14 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցիները Որոտան բնակավայրի հատվածում տեղադրել են 10 տեսախցիկ, իրանցի վարորդներին ներկայանում են որպես հայեր ու գումար պահանջում.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Որոտան բնակավայրի հատվածում տեղադրել են 10 տեսախցիկ, իրանցի վարորդներին ներկայանում են որպես հայեր ու գումար պահանջում.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ.ՖՈՏՈ
11:02
14 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 657 նոր դեպք, 416 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 657 նոր դեպք, 416 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է

10:11
14 Սեպտեմբերի 2021
12-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում
12-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում
10:00
14 Սեպտեմբերի 2021
Մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել
Մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել
22:29
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել, նա ունեցել է երկկողմ թոքաբորբ
17:37
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին